Բաժիններ՝

Սա կարևոր և որոշիչ քայլ էր դեպի Տոկիո-2020. Արսեն Ջուլֆալակյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, ԱԺ պատգամավոր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, այժմ նաև Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով վերջին նվաճումը մի մեծ քայլ էր դեպի Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղեր:

«2016 թվականի սեպտեմբերից մինչև հիմա միջազգային մրցաշարերի էի հիմնականում մասնակցում տարեկան 2-3 անգամ և ֆրանսիայի ակումբային առաջնությանը։ Բայց 3 տարի նման լուրջ և խոշոր մրցաշարի չէի մասնակցել։ Այդ առումով շատ կարևոր էր։ Առավել կարևոր էր նրանով, որ այդքան տևական դադարից հետո «comeback» կոչվածը հաղթական եղավ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Մարզիկի խոսքով՝ պետք էր շոշափելի ձևով, գործով ֆիքսել այն աշխատանքն ու խոսքերը, որ արվել ու ասվել էր:

Պատասխանելով այն հարցին, թե բրոնզե մեդալի համար գոտեմարտում տպավորություն կար, որ ինքն ամեն ինչ տվեց գորգի վրա և ոսկուն հավասար բրոնզե մեդալ նվաճեցիր, բազմափորձ մարզիկը ասաց. «Այո, մի ամբողջ օր մինչև երկրորդ օրվա մրցելույթներիս սկիզբը շատ ծանր հոգեբանական պայքարի մեջ էի ինքս ինձ հետ։ Պետք է կարողանայի այդ գիշերվա ընթացքում վերագտնել ինձ մոտիվացիոն առումով,քանի որ պարտությունը շատ ծանր տարա։ Անչափ կարևոր գոտեմարտ էր: Սա ևս մեկ կարևորագույն և որոշիչ քայլ էր դեպի Տոկիո-2020»:

Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար պայքարում Ջուլֆալակյանը գերազանցեց Բուլղարիայից Դանիել Ալեքսանդրովին: Հայ ըմբիշը լավ գոտեմարտ անցկացրեց և հաղթեց 5:1 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս