«Չեմ կարծում, որ կխաղամ «Բավարիայում» այս տարի». Ռոբեն
«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը մեկնաբանել է իր ֆիզիկական վիճակը:
35-ամյա հոլանդացին վնասվածքների պատճառով չի մասնակցում մյունխենյան ակումբի պաշտոնական խաղերին նոյեմբերի վերջից:
«Վստահ չեմ, որ այս մրցաշրջանում կրկին կարող եմ խաղալ «Բավարիայի» կազմում: Դա զայրացնում է ինձ, քանի որ չեմ կարողանում պարզել, թե ինչն է ինձ հետ սխալ:
Իմ ապագա՞ն: Կան հարցումներ և զանգեր այլ ակումբներից: Ես ցանկանում եմ կրկին մարզվել երկար ժամանակ անց:
Դժվար թե կարողանամ խաղալ այս մրցաշրջանում»,- ասել է Ռոբենը:
Ռոբենի պայմանագիրը «Բավարիայի» հետ կավարտվի այս մրցաշրջանի վերջում:
Սիրարփի Աղաբաբյան