Բաժիններ՝

Կոնգոյի ԴՀ-ում էբոլա տենդով հիվանդացությունը տագնապալի չափերի է հասել

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացությունը հասել է վերջին ութ ամսվա առավելագույն ցուցանիշին: Ապրիլի 9-ին հաստատվել է հիվանդության միանգամից 18 դեպք, իսկ հվանդացածների ընդհանուր թիվը մոտեցել է 1200-ին: Այդ մասին հայտնել է Կարմիր խաչի եւ եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը:

Կազմակերպություններն ուշադրություն են հրավիրել ԿԴՀ-ում «մահացու վտանգավոր էբոլայի բռնկման տարածման» եւ տեղացի բնակչության կողմից այդ հիվանդության «հակազդման ջանքերի նկատմամբ վստահության նվազման» վրա:

«Այդ նախազգուշացումը հետեւել է ապրիլի 9-ին էբոլայի 18 նոր դեպքերի հաստատումից հետո, ինչը դարձել Է մեկ օրվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշը հիվանդության ութ ամիս շարունակվող բռնկման ընթացքում»,- պարզաբանել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային դաշնությունը՝ հավելելով, որ այդ նույն օրը ԿԴՀ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է էբոլայից 10 մահացածների մասին, որոնցից ութը մահացել են իրենց գյուղերում՝ չդիմելով բժիշկների:

Ապրիլի 10-ի դրությամբ ԿԴՀ-ում արձանագրվել է Էբոլայով վարակվելու 1186 դեպք, մահացել է 751 մարդ, 354-ն ապաքինվել է:

«Սա իրադարձությունների շատ տագնապալի զարգացում է»,- հայտարարել Է Միջազգային դաշնության առողջապահության եւ բուժման բաժնի ղեկավար Էմանուել Կապոբյանկոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս