Բաժիններ՝

22 մարզիկի փոխարեն տարկետում կտրվի ֆուտբոլի թիմերում ընդգրկված 30 մարզիկի  

Կառավարությունը փոփոխություններ կատարեց 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին»  որոշման հավելվածում:

Ըստ հիմնավորման, որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի շարունակական զարգացման, մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, ֆուտբոլ մարզաձևը Հայաստանում զարգացնելու համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլի  ազգային հավաքական թիմերը համալրել բարձրակարգ ուժեղագույն մարզիկներով՝ Եվրոպայի և աշխարհի փուլային ընտրական առաջնություններին լավագույն ձևով հանդես գալու և մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով: 

Ֆուտբոլի երիտասարդների և մեծահասակների հավաքական թիմերից յուրաքանչյուրի կազմում ընդգրկված են 11 մարզիկներ՝ իրենց փոխարինողներով, յուրաքանչյուր տարիքային խմբում՝ ընդամենը 22 մարզիկ։

Այսպիսով` նպատակահարմար է ֆուտբոլի նշված տարիքային հավաքական թիմերում ընդգրկված մարզիկներից տարեկան (ամառային և ձմեռային զորակոչեր) տարկետում տալ 22 մարզիկների փոխարեն 30 մարզիկների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս