Բաժիններ՝

Նյու Յորքի շրջանում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել կարմրուկի պատճառով

Նյու Յորքի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել Բրուքլինի շրջաններից մեկում կարմրուկ հիվանդության 300 գրանցված դեպքի կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն:

«Մենք առողջապահության բնագավառում արտակարգ դրություն ենք հայտարարում Ուիլյամսբերգում (Բրուքլինի շրջան) այն կապակցությամբ, որ տվյալներ են ստացվել մեր քաղաքում կարմրուկի 300 դեպքի վերաբերյալ, որոնց մեծամասնությունը Բրուքլինում է»,- գրել է քաղաքի ղեկավարը Twitter-ի իր պաշտոնական օգտահաշվում:

Դրա հետ մեկտեղ նա հորդորել է այդ շրջանում պատվաստում չստացած երեխաների ծնողներին՝ նրանց շտապ պատվաստման տանել, նշելով, որ (կարմրուկի դեմ) պատվաստանյութերն անվտանգ են եւ արդյունավետ»:

«Եթե դուք հրաժարվում եք պատվաստումից, ձեզ կտուգանեն: Մենք պետք է պաշտպանենք մեր երեխաներին ու մեր ընտանիքներին»,-նշել է քաղաքագլուխը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս