Ըմբիշ Անդրանիկ Գալստյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչ 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում ուժերը չափեց Ռարես Չինտոանիի (Ռումինիա) հետ: Հայ ըմբիշը պարտվեց` բաց թողնելով բրոնզե մեդալի արժանանալու հնարավորությունը:
Մեր ազգային հավաքականի միակ ներկայացուցիչը, որը կպայքարի մեդալի, այն էլ ոսկե մեդալի համար, Արսեն Հարությունյանն է: