Զիդանը մտադիր չէ ամբողջ տրանսֆերային բյուջեն ծախսել Մբապեի վրա
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հավանաբար չի միանա «Ռեալին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ինչպես հաղորդում է Don Balon-ը, ֆուտբոլիստի տեղափոխությունը կարժենա 300 մլն եվրո, բայց մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում տրանսֆերային ամբողջ բյուջեն ծախսել մեկ ֆուտբոլիստի վրա: Հաղորդվում է, որ Զիդանը Ֆլորենտինո Պերեսին խնդրել է ուշադրությունը կենտրոնացնել Էդեն Ազարի և Պոլ Պոգբայի վրա:
Որպես այլընտրանքային տարբերակ՝ «Ռեալը» դիտարկում է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեին, ում տեղափոխությունը գնահատվում է 150 մլն եվրո: Սակայն, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, ֆուտբոլիստի պայմանագրում սահմանված է 230 մլն եվրո հրաժարագին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը