Բաժիններ՝

Պետդեպարտամենտն արգելել է լրագրող Խաշկոջիի սպանությանը մեղսակից 16 անձանց մուտքն ԱՄՆ

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն արգելել է Սաուդյան Արաբիայի 16 քաղաքացիների մուտքը երկիր, որոնք մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը։

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն՝ այն անձանց ցուցակում, որոնց արգելված է մուտքն ԱՄՆ, մանավորապես, նշված են գահաժառանգ արքայազնի զանգվածային լրատվամիջոցների գծով խորհրդատու Սաուդ ալ Քահթանիի, Սաուդյան Արաբիայի անվտանգության ծառայության աշխատակից Մահեր Աբդուլազիզ Մութրեբի եւ թագավորական գվարդիայի անդամ Թաար Ղալեբ ալ Հարբիի անունները:

Նրանք բոլորը, The New York Times-ի տվյալներով՝ մտել են այլախոհների դեմ պայքարի հատուկ խմբի մեջ, որը կազմակերպվել է արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հրամանով, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս