Ինչո՞ւ է ԵԽԽՎ-ն Ադրբեջանի մասին միայն քննադատական հարցեր ներառում միջնստաշրջանային վեհաժողովական զեկույցում

Ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները դժգոհեցին այսօր մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում: Պատվիրակությունը ղեկավարող Սամմադ Սեիդովն օրինակ բերեց` Իլգար Մամադովն ազատ է արձակվել, Ադրբեջանում 61-ից ավելի մարդ է ազատ արձակվել… Ադրբեջանական պատվիրակության ղեկավարն ասաց, նախագահ Ալիևը մեկ շաբաթ առաջ ստորագրել է Ադրբեջանում իրավական բարեփոխումներ անցկացնելու մասին որոշում, բայց դժգոհեց, թե այդ մասին էլ խոսք չկա զեկույցում:

Սեիդովը, ի դեպ, համարում է, թե հայկական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ելույթներում ատելության խոսք են հնչեցնում: Նա առանց օրինակների այդ հայտարարությունն արեց ու առաջարկեց իր այդ մտահոգությունը քննարկման  առարկա դարձնել առաջիկայում Վեհաժողովի աշխատանքների ընթացքում այս թեմայով քննարկման ընթացքում:

«Մեր տարածաշրջանում շատ բան է փոխվում, միայն չեն փոխվում մեր հայ գործընկերների ատելության խոսք պարունակող ելույթները»,- ասաց Սամմադ Սեիդովը:

Նրա գործընկեր Ռաֆիկ Հուսեյնովն էլ ԵԽԽՎ նախագահին ասաց Երևան այցից հետո դրական գնահատական եք տվել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը՝ համարելով, որ նրանք կառուցողական են, ինչո՞ւ: Հուսեյնովն ասաց` չենք կիսում այդ կարծիքը, նրանց հանցագործ ենք համարում: Իսկ Լիլիան Մորի Պասքիեն, ի դեպ, հենց նիստի սկզբում, Վեհաժողովի աշխատանքը բացելով՝ անդրադարձավ Հայաստան կատարած այցին, արդյունքներին, պատմեց Երևանի կենտրոնում Եվրոպայի հրապարակ բացելու մասին:

Սիրանույշ Մուրադյան
Ստրասբուրգ-Երևան

Տեսանյութեր

Լրահոս