Բաժիններ՝

«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիան շարունակում են Կառավարության շենքի մոտ

«Սպայկա» ՍՊԸ տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորման դեմ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտից քայլերթով շարժվեցին դեպի Կառավարության շենք: «Սպայկա»-ի աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է Կառավարության շենքի մոտ: 

«Մենք այստեղ դադարեցնում ենք մեր բողոքի ակցիան ու կշարժվենք Կառավարության շենքի մոտ, որպեսզի այնտեղ շարունակենք մեր բողոքը ներկայացնել»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրի դիմաց հայտարարեց Բաղդասարյանը: 

«Սպայկա» ընկերության աշխատակիցները դեպի Կառավարության շենք գնացին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ազատ արձակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս