Փաշինյանի մերձավոր ազգականը կեղծ փաստաթղթեր է օգտագործել
Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա ֆեյսբուքյան գրառումից հետո գործ է հարուցվել նրա մերձավորի նկատմամբ՝ կեղծ փաստաթղթերի օգտագործման մեղադրանքով։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ֆեյսբուքում Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել, որում ասվում էր.
«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով:
Կասկած չկա, որ գործը լիարժեք կքննվի եւ մեղավորները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության:
Սա նոր Հայաստան է, եւ վարչապետի որեւէ մերձավոր չի կարող վեր լինել օրենքից կամ լինել արտոնյալ»։