Ռուսաստանից Երևան ժամանած անվանի բժիշկը 14-ամյա աղջկա մոտ վահանաձև գեղձի բարդ վիրահատություն է կատարել
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել է Ռուսաստանից ժամանած անվանի բժիշկ Ռուբեն Ազիզյանին, ով համալսարանական մասնագետների թիմի հետ Արցախից ժամանած 14-ամյա աղջկա մոտ վահանաձև գեղձի բարդ վիրահատություն է կատարել։
Աղջիկը հետվիրահատական բարեհաջող փուլում է։ Այս, ինչպես նաև վահանաձև գեղձի այլ ախտահարումների մասին ապրիլի 6-ին, ժամը 10:00-ին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում էնդոկրինոլոգների և էնդոկրին-վիրաբույժների մասնակցությամբ: