 
                        «Բերեշիտ» իսրայելական «լուսնագնացն» ստացել է Լուսնի առաջին լուսանկարները
 
                                    «Բերեշիտ» առաջին մասնավոր լուսնային առաքելությունն ստացել է Լուսնի մակերեւույթի լուսանկարները վերջինիս ուղեծիր դուրս գալուց հետո եւ պատրաստել է Երկրի եւ մեր մոլորակի արբանյակի կոլեկտիվ «դիմանկարը»: Այս մասին հայտնել է SpaceIL տիեզերական ստարտափի առաջատար ինժեներ Յոավ Լանդսմանը:
«Մենք երկու լուսանկար ենք ստացել 500 կիլոմետր բարձրությունից Լուսնի ուղեծիր դուրս գալու ժամանակ: Դրանցում երեւում է արբանյակի հակառակ կողմը: Այդ նկարներից մեկում ոչ մեծ վարդագույն սկավառակը Երկիրն է»,- գրում է իսրայելացի մասնագետն իր միկրոբլոգում:
Իսրայելական «Բերեշիտ» ապարատը հաջողությամբ տիեզերք է դուրս բերվել փետրվարի վերջին Falcon 9 հրթիռով: SpaceIL-ի ընթացիկ պլաններով՝ Լուսնի վրա դրա վայրէջքը տեղի կունենա ապրիլի 11-ին՝ Տիեզերագնացության օրվանից մեկ օր առաջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        