Գյումրիում վիճակահանությամբ վերջին բնակարանները բաշխվեցին
Հայաստանի կառավարության կողմից աղետի գոտում իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակում Գյումրիի «Մուշ»-2 եւ «Անի» թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի բնակարանների նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 60 հատ 1-սենյականոց, 26 հատ 2-սենյականոց և 6 հատ 3–սենյականոց բնակարնների բաշխման վիճակահանությունը կայացավ հուլիսի 27-ին Գյումրիի թիվ 21 դպրոցի դահլիճում: Դա Գյումրիում 2010-2012թթ. բնակարանային շինարարության ծրագրով կառուցված բնակարանների բաշխման վերջին վիճակահանությունն էր:
Այսպիսով Գյումրիի երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված 4270 ընտանիքներից բնակարաններ տրամադրվեցին 1040 ընտանիքի 2010 թ.-ին և 1781 ընտանիքի էլ ընթացիկ տարում. տեղեկացնում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ-ն:
Ներկայացնում ենք հուլիսի 27-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական տեսագրությունը: