ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են Ռոբերտ Քոչարյանի պահանջները. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՄԻՊ միջնորդությունից հետո կատարվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պահանջները:
Ըստ ՄԻՊ տարեկան զեկույցի` ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ անգամ կալանքի տակ գտնվելու ընթացքում Քոչարյանը ՔԿՀ ծառայողների վերաբերմունքից դժգոհություն չի հայտնել: Սակայն ՄԻՊ-ի հետ առանձնազրույցի ընթացքում Քոչարանը բարձրացրել է ՔԿՀ խցում համակարգիչ կամ էլեկտրոնային համարժեք միջոց ունենալու, ողջ գույքի, այդ թվում՝ կենսաթոշակի հաշվեհամարի վրա կիրառված արգելանքի իրավաչափության, ինչպես նաև ընտանիքի անդամների հետ սահմանված տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքի հարցը:
Եվ, ահա, ՄԻՊ միջամտությունից հետո լուծվել են այդ խնդիրները. տրամադրվել է համակարգիչ, հանվել է կենսաթոշակի վրա դրված կալանքը: Միայն շարունակվում է պահպանվել արգելքը մերձավոր ազգականներից մեկի նկատմամբ, որը քրգործով վկայի կարգավիճակ ունի: Ենթադրվում է՝ խոսքն ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: