Մինչև տարեվերջ դրամը կարժեզրկվի՝ հատելով 500 դրամի շեմը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարության եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում մինչեւ տարեվերջ դրամը կարժեզրկվի մոտ 20 դրամով՝ հատելով 500 դրամի հոգեբանական շեմը:
«Սա արվելու է արտահանումը խթանելու ծրագրի շրջանակում, չնայած պարզ է, որ դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի եւ բնակչության իրական եկամուտների նվազեցման: Բայց գնաճից կարող է օգտվել կառավարությունը՝ մեծացնելով բյուջետային մուտքերը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ այս տարվա բյուջետային մուտքերը կարող են 40 մլրդ դրամով գերազանցել բյուջեով նախատեսվածը, եւ ըստ ամենայնի՝ նման տպավորիչ արդյունքն ապահովվելու է գնաճի հաշվին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: