2018 թվականին աշխարհում շուրջ 113 մլն մարդ է տառապել սովահարությունից
2018 թվականին շուրջ 113 միլիոն մարդ աշխարհի 53 երկրում պարենի սուր կարիք է զգացել: Այս մասին ասված է այն զեկույցում, որը պատրաստել են Եվրամիությունը, ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) եւ ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային ծրագիրը:
Զեկույցում նշված է, որ այդ մարդկանց գրեթե երկու երրորդը բնակվում է ութ երկրում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Նիգերիայում, Հարավային Սուդանում, Սուդանում, Սիրիայում եւ Եմենում:
Ըստ որում 2017 թվականին ցուցանիշը կազմել է 124 միլիոն, այսպիսով, խիստ քաղցի ենթարկված մարդկանց թիվը 2018 թվականին կրճատվել է 8,8 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: