Պակիստանի և Հնդկաստանի սահմանին յոթ մարդ է զոհվել փոխհրաձգության հետևանքով
Հնդիկ եւ պակիստանցի զինվորականների միջեւ փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաշմիրի սահմանի շրջանում, զոհվել է յոթ մարդ: Այս մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Պակիստանյան կողմից զոհվել են երեք զինծառայող եւ մեկ խաղաղ բնակիչ, հնդկական կողմից՝ մեկ զինվորական եւ երկու խաղաղ բնակիչ, որոնցից մեկը՝ երեխա: Եվս մի քանի մարդ վիրավորվել է: Պակիստանի բանակի հայտարարության մեջ նշված է, որ զինվորականներն «ազդու պատասխան են տվել» Հնդկաստանի գործողություններին, որն, Իսլամաբադի վարկածի համաձայն՝ գնդակոծել է Քաշմիրում պակիստանցի զինծառայողների դիրքերը:
Իր հերթին Հնդկաստանի բանակը Պակիստանին մեղադրել է այն բանում, որ պակիստանցի զինվորականներն են առաջինը կրակ բացել՝ նախօրյակին Քաշմիրում պակիստանցի զինծառայողների դիրքերի ականանետային գնդակոծում կատարելով վերահսկման գծի երկայնքով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: