Սասուն Միքայելյանը աչք ունի Մանվել Գրիգորյանի որդու պաշտոնի վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայում սպասվում են նախագահի ընտրություններ: Դրանք պետք է կայանային դեռեւս հունվարին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում են։

Տեղեկություն կար, որ Սասուն Միքայելյանը հավակնում է այդ պաշտոնին, ավելին՝ մեկ շաբաթ առաջ հանդիպել է կոլեկտիվի հետ, սակայն ջերմ վերաբերմունքի չի արժանացել եւ, մտերիմների կարծիքով, հնարավոր է հրաժարվի այդ մտքից։

Առայժմ ֆեդերացիայի նախագահը Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանն է։ Մանվել Գրիգորյանն էլ ֆեդերացիայի պատվավոր նախագահն էր, ումից հրաժարվեց ֆեդերացիան՝ անցած տարվա հայտնի դեպքերից հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս