Բաժիններ՝

Բրիտանացի պատգամավորներն առանց զատկական արձակուրդների կմնան Brexit-ի շուրջ ճգնաժամի պատճառով

Բրիտանական խորհրդարանի պատգամավորներն առանց զատկական արձակուրդների կմնան Brexit-ի շուրջ ճգնաժամի պատճառով: Դա հաստատել է Համայնքների պալատի առաջնորդ Անդրեա Լիդսոմը:

«Ես գիտեմ, որ խորհրդարանի անդամները գնահատում են այն ժամանակը, որն անցկացնում են իրենց ընտրատարածքներում, եւ գիտեն՝ ինչ ջանքեր են նրանք գործադրում, որպեսզի այնտեղ իրենց պարտականությունները համատեղեն Վեսթմինսթերի պարտականությունների հետ: Բայց Համայնքների պալատին ժամանակ է հարկավոր ԵՄ-ից դուրս գալու հետ կապված խնդիրների լուծման համար, եւ մեր ընտրողները խորհրդարանից ակնկալում են, որ նա ամեն ինչ կանի առավելագույնս հանգիստ Brexit-ի համար»,-ասված է Լիդսոմի հայտարարության մեջ:

Արձակուրդները նախատեսված էին ապրիլի 8-ից մինչեւ 15-ը: Մինչ այժմ խորհրդարանականները չեն կարողացել համաձայնության գալ Brexit-ի կապակցությամբ հետագա գործողությունների որեւէ տարբերակի շուրջ, իսկ մարտի 29-ին երրորդ անգամ մերժել են վարչապետ Թերեզա Մեյի կողմից առաջարկված համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Ապրիլի 1-ի երեկոյան պատգամավորները ռեյտինգային քվեարկության երկրորդ փուլն են անցկացնելու տարբեր տեսական սցենարների շուրջ:

Մինչեւ ապրիլի 12-ը Մեծ Բրիտանիան պարտավոր էԵՄ-ին ներկայացնել գործողությունների իր ծրագիրը կամ այդ օրը լքել միավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930