«Նրան սիրում են երկրպագուները, խաղացողները և մյուսները». Բեքհեմը՝ Սուլշերի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Դեյվիդ Բեքհեմն ուրախ է մակունյանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Օլե-Գունար Սուլշերի պաշտոնական նշանակման համար:
«Նա անհավանական աշխատանք կատարեց և արժանի էր լիարժեք պայմանագրի: Նրան սիրում են երկրպագուները, խաղացողները և բոլորն ակումբում: Դա հրաշալի է ակումբի և նրա համար»,- Բեքհեմին է մեջբերում Yahoo Sport-ը:
Բեքհեմը և Սուլշերը միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 1996-2003թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը