Արգելապատերի կառուցումը խոչընդոտում է մարդկանց շփանը. Հռոմի պապ
Արգելապատերը խոչընդոտում են մարդկանց շփմանը, եւ նա, ով դրանք կառուցում է, դրանց գերին կդառնա: Այս մասին հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը Մարոկոյից մեկնած ինքնաթիռում մամուլի ասուլիսի ընթացքում, որտեղ մարտի 31-ին ավարտել է իր առաքելական այցը:
«Անհրաժեշտ է կառուցել կամուրջներ, այլ ոչ թե արգելապատեր: Կամուրջներն անհրաժեշտ են մարդկանց հաղորդակցման համար»,- ասել էՖրանցիսկոսը:
Նրա ուղեւորության թեմաներից մեկը դարձել է միգրացիան: Ռաբաթի «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կենտրոնում քահանայապետը հանդիպել է միգրանտների հետ: «Գլխումս չի տեղավորում, թե ինչպես կարելի է մարդկանց թողնել խեղդվելու Միջերկրականում:
Այդպես չի լուծվի միգրացիայի լուրջ հիմնախնդիրը»,- ասել է Ֆրանցիսկոսը: Ըստ որում քահանայապետը մատնանշել է, որ Եվրոպան պետք է օգնի զարգանալու այն երկրներին, որտեղից փախչում են ոչ թե պատերազմներից, այլ սովից: «Ընդունելությունը պետք է լինի սրտանց: Եթե որեւԷ երկիր չի կարող ինտեգրել (միգրանտներին), նշանակում է անհրաժեշտ է խոսել այլ երկրների հետ»,- ասել է Պապը:
Ավելի վաղ նա արդեն քննադատաբար է մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մտադրություններն արգելապատ կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: