«Պաշտոնական և ոչ թե «սիլի-բիլիների» հանդիպում է, ինչ ասվեց, կարող է օգտագործվել մեր դեմ». Ա. Աշոտյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի բացմանը այսօր մասնակցել է նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Վերջինս պատասխանել է արարողությանը ներկա լրագրողներ հարցերին: Արմեն Աշոտյանը անդրադարձել է մարտի 29-ին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը և կիսվել է հանդիպումից իր սպասելիքներով:.

«Սա պաշտոնական հանդիպում է և «սիլի-բիլիների» հանդիպում չի լինելու, ինչպես ասում էին նախորդ երեք հանդիպումների մասին՝ զրուցում էինք, ոչ պաշտոնական էր: Ամերիկյան ֆիլմերի նման՝ ինչ ասվեց, կարող է օգտագործվել մեր դեմ: Այս գիտակցումը շատ կարևոր է: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը կունենա այդ իմաստությունը, որպեսզի հիմնարար սկզբունքների մեջ գտնի ճիշտ բառապաշարը»,- ասել է նա:

«Եթե Նիկոլ Փաշինյանին այս 10 ամիսների դեգերումների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր բանաձև, նոր օրակարգ փնտրելու ընթացքում չի հաջողվել ավելի լավ հեծանիվ հորինել, ապա պետք չէ եղած հեծանիվը քանդել։ Պետք է այդ հեծանիվին կպցնել, վերադարձնել Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կառավորումը»,- հավելել է ՀՀԿ փոխնախագահը:

Լրագրողների հետ զրույցի ընթացքում Ա.Աշոտյանը մեկնաբանել է նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը ռեկտորների վերաբերյալ, որոնք դուռ են փակել ուսանողների դիմաց ապրիլ-մայիսյան իրադարձությունների օրերին։

«Ակադեմիական ազատությունների և բուհական ինքնակառավարման ոչնչացում. այն քաղաքական պատասխանատվությունը, որը ենթադրում է, որ Հայաստանում իրավապահ և վերահսկող մարմինների նկատմամբ ուղղորդված քաղաքական որոշումներ հրահրելու փորձ»,- ընդգծել է Աշոտյանը:

Նրա կարծիքով՝ Փաշինյանի ելույթով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն արդարացվեց իրեն վերագրվող մեղքերից, որոնք կապված էին վերահսկողական ծառայության հետաքննությունների, ուսանողական դժգոհությունների հետ:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս