Բաժիններ՝

Թրամփը և Նաթանյահուն կարևորել են համատեղ դիմակայումը Իրանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում հավաստել են այն կարծիքը, որ անհրաժեշտ է համատեղ դիմակայել Իրանին Մերձավոր Արեւելքում: Այդ մասին ասված է մարտի 25-ին Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

«Երկու ղեկավարները հավաստեցին Իրանին ու նրա գործակիցներին դիմակայությունը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի Իսրայելն ու տարածաշրջանը պաշտպանեն իրանական ագրեսիայից»,- ասված է փաստաթղթում:

Նաեւ նշվում է, որ «Նաթանյահուն շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու համար»: «Երկու ղեկավարները հաստատեցին ամուր ու առանձնահատուկ հարաբերություններն ԱՄՆ-ի եւ Իսրայելի միջեւ»,- ընդգծել է մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին հռչակագիր է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Այդ փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը կայացել Է Սպիտակ տանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ ԱՄՆ-ի ղեկավարի բանակցությունների շրջանակում:

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում: 1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս