Բաժիններ՝

2018թ. կառավարության ծրագրի կատարողականը վերաբերում հունիսից հետո կառավարության գործունեությանը, սակայն տարեկան ցուցանիշներ են ներկայացված

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2018թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ է կատարողականը վերաբերում հունիսից հետո կառավարության գործունեությանը, սակայն տարեկան ցուցանիշներ են ներկայացված:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ տնտեսական քաղաքականությունն այն է, որ ազդեցությունը միանգամից չի լինում:

«Եթե անգամ տարանջատած լինեինք երկրորդ կիսամյակի արդյունքները, ապա դա չէր նշանակի, որ երկրորդ կիսամյակի աճն արդյունք է միայն կառավարության երկրորդ կիսամյակի գործունեության»,- ասաց նախարարը:

Ըստ նրա՝ բնական պետք է համարել, որ զեկույցում թվերը ներկայացված են տարեկան կտրվածքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031