Բաժիններ՝

Ինչո՞ւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը չի հասնում Ազգային ժողով

Ինչո՞ւ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթն այսքան երկար ժամանակ չի հասնում Ազգային ժողով: Այս մասին այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2018թ. կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ հարցրեց ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը, ինչին ի պատասխան՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, թե Հարկային օրենսգրքում այնպիսի փոփոխություններ են, որ շատ մեծ ազդեցություն են թողնելու, կան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ ազդեցության գործոններ:

Նրա խոսքով՝ ներդրումային ծրագրերը հաշվարկ են, թե նման ծախսերի դեպքում որքան շահույթ է ապահովվելու:

«Երկարաժամկետ որոշումներ կայացնելու տեսանկյունից այս փաթեթը որոշիչ նշանակություն ունի, և որքան շուտ գան դրանք ԱԺ, այնքան որոշումներն արագ կկայացվեն»,- ասաց Տ.Խաչատրյանը:

Թե ինչո՞ւ նախագիծը շատ արագ չի բերվում ԱԺ, նախարարը նշեց, որ հարկային եկամուտների կրճատումը փոխհատուցելու համար նախատեսվող փոփոխությունների շուրջ հանրային քննարկումների անհրաժեշտություն կա.

«Փաթեթի նկատմամբ հանրային զգայունությունը շատ բարձր է, և հանրային արձագանքն է բարձր: Կառավարությունն աշխատում է բոլոր տեսակետները լսել և բերել այնպիսի փաստաթուղթ, որի շուրջ բոլոր տեսակետները լսված ու հասկացված են»:

«Ես չէի համարի, որ դա ձգձգում է նշանակում, ես կհամարեի, որ մենք օգտագործում ենք ժամանակը՝ բոլոր տեսակետները լսելու համար»,- հավելեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031