Ալժիրի նախագահը երկրի ժողովրդին դիմել է Շվեյցարիայից
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան մարտի 7-ին երկրի ժողովրդին է դիմել Շվեյցարիայից: Պետության ղեկավարի հայտարարությունը հրապարակել է երկրի APS պաշտոնական լրատվական գործակալությունը։
Դրանում, մասնավորապես, Բուտեֆլիկան ողջունել է Ալժիրում «ժողովրդական ելույթների խաղաղ բնույթը» եւ միեւնույն ժամանակ նախազգուշացրել է «ինչպես երկրի ներսից, այնպես էլ դրսից քաոս հրահրելու» փորձերից:
Նախագահը, որը ներկայում բուժվում է Շվեյցարիայում, հորդորել է «պահպանել կայունությունն Ալժիրում՝ նրա հետագա զարգացման եւ կառուցման նպատակով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: