Մեծ Բրիտանիան կխստացնի ներդրողի այցագրի տրամադրման կանոնները. FT
Մեծ Բրիտանիայի իշխանություններն ապրիլին կխստացնեն ներդրողի այցագրի տրման կանոնները՝ թագավորության տարածքում կազմակերպված հանցավորության եւ փողերի լվացման դեմ պայքարի շրջանակում: Մարտի 7-ին այս մասին իր կայքում գրում է The Financial Times (FT) թերթը:
Թերթի տեղեկավտության համաձայն՝ ներքին գործերի նախարարությունը կսահմանի կանոն, որին համապատասխան Tier 1 կատեգորիայի ներդրողի այցագրի հայցորդները պետք է հաստատեն, որ իրենք առնվազն երկու տարի տնօրինում են 2 միլիոն ֆունտ ստեռլինգից (2,55 միլիոն դոլարից) ավելի միջոցներ: Առաջ այդ ժամկետը կազմում էր 90 օր:
Բացի դրանից, այսպես կոչված ոսկե այցագրերի հավակնողները, որոնք հետագայում մշտական կեցության վկայագիր, իսկ այնուհետեւ նաեւ պարզեցված ընթացակարգով բրիտանական անձնագիր ստանալու իրավունք են ընձեռում, պետք է միջոցներ ներդնեն բրիտանական գործարարության զարգացման բնագավառում: Ըստ որում արժեթղթերում ներդրումներ կատարողները նման այցագիր ստանալ չեն կարող:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ 10 տարվա ընթացքում պատկառելի վճարի դիմաց Միացյալ Թագավորությունում կեցության վկայագիր ստանալուց օգտվել է ավելի քան 3 հազար մարդ, ընդ որում նրանց 60 տոկոսը կազմել են Ռուսաստանի եւ Չինաստանի քաղաքացիները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: