Վթար Իսակովի պողոտայում

Մարտի 7-ին, ժամը 09:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, առկա է վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնայամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ս.) դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը, վառելիքի արտահոսք չի եղել:

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են երթևեկելի հատված:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031