Rolls-Royce-ը դուրս է գալիս թուրք-բրիտանական նախագծից

Բրիտանական Rolls-Royce ընկերությունն առաջիկայում պատրաստվում է  դուրս  գալ թուրք-բրիտանական «TF-X» ռազմական ինքնաթիռների ծրագրից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այդ մասնին տեղեկացնում է Financial Times պարբերականը։ Նշյալ ինքնաթիռները նախատեսվում էին շահագործման հանձնվել 2030-ին։ Rolls-Royce-ն այդ ինքնաթիռների համար պետք է արտադրեր շարժիչներ։ Նախնական տվյալների համաձայն՝ բրիտանական ընկերությունը չի ցանկացել թուրքական կողմի հետ կիսվել շարժիչների տեխնոլոգիաներով։

Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի  կողմից հովանավորվող պայմանագրի շրջանակներում թուրք և բրիտանացի ինժեներներն ինքնաթիռի դիզայնի մշակմանն ու ընդհանուր կատարելագործմանն ուղղված աշխատանքներ  պետք է կատարեին, ինչպես նաև միմյանց օգնեին տեխնոլոգիական և տեխնիկական սպասարկման հարցերում:

Հիշեցնենք, որ երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական համագործակցություն նախատեսող պայմանագիրը կնքվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ 2017-ի հունվարի 28-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում:

Տեսանյութեր

Լրահոս