Բաժիններ՝

«Հայկ Մարությանը հանգիստ չի ունենալու իր պաշտոնավարման որևէ ժամանակահատվածում». Ակցիա՝ ի պաշտպանություն Խորենացի 13 հասցեում քանդվող շենքի

Քաղաքացիական գիտակցություն ՀԿ անդամ Նարեկ  Սամսոնյանի գլխավորությամբ քիչ առաջ բողոքի ակցիա տեղի ունեցավ՝ ի  պաշտպանություն Խորենացի 13 հասցեում քանդվող շենքի:

«Որքան էլ Երևանի գլխավոր ճարտարապետ Աթուր Մեսչյանը փորձի վաղն ասել, որ իրենց ստիպել են, որ դա անի՝ չի ընդունվելու: Այս շենքն, իրոք, մշակութային ժառանգության նմուշ է, այն կարելի էր պահել, նորոգել և ոչ թե քանդել:

Մենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին էլ ենք ուղերձ հղում, որպեսզի չմտածի, թե մի քանի ակտիվիստները, ովքեր ժամանակին գումարով ակցիաներ էին անում, տարել-մտցրել է Քաղաքապետարան, էլ ոչ ոք ձայն չի հանելու բարբարոսությունների ու վանդալիզմի դեպքում: Հակառակը, անընդհատ ավելի մեծացող գործողություններ են լինելու և Հայկ Մարությանը հանգիստ չի ունենալու իր պաշտոնավարման որևէ ժամանակահատվածում: Հիմա Հայկ Մարությանի գործողությունը Արթուր Մեսչյանի՝ մտավորականի կերպարը փչացնելու մեջ է:

Մի քանի օր առաջ Ռուբեն Հախվերդյանն իրեն վերջնականապես ոչնչացրեց, հիմա էլ Արթուր Մեսչյանը: Ասելու են՝ ժամանակին Երևանում ոչ թե շենքեր է սարքել, այլ շենքեր է քանդել: Ինձ համար հարց է, թե ո՞ւմ շահերից է բխում այս շենքը քանդելը: Դժվար չէր 2004 թվականին կայացված որոշումն առ ոչինչ համարել:

Կարդացեք նաև

Այսինքն, Հայկ Մարությանն ունի կոնկրետ շահեր՝ այս շենքը քանդելու համար: Ո՞ւմ էր ձեռնտու սա քանդելը, միգուցե Մարությանի ընկերներից մեկի՞ն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Նարեկ  Սամսոնյանը՝ հավելելով, որ կատարվածը վանդալիզմ է:

«Իսկ Քաղաքապետարանի տարածած պարզաբանումը ծիծաղելի է: Եթե նախկինները վատ բան են արել, ուրեմն որոշումը չեղյալ հայտարարեիք, ի՞նչ էր ձեզնից գնում: Այս պահի դրությամբ իրենք հանցակից են նախկին իշխանություններին»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը շինուրթյան հետ կապված հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Խորենացու 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռեւս 2004թ.-ին, որի ժամանակ պահպանվել է միայն դիմային հատվածը:

«Ի սկզբանե, 2004թ. շենքը մասնավորեցվելուց հետո, սեփականատերերն իրենց ներկայացված նախագծերով չեն նախատեսել ճակատային հատվածի պահպանում: Շինությունը հուշարձան շենք չէ, ինչպես նաեւ ներառված չէ Երեւան քաղաքի՝ ճարտարապետական տեսակետից արժեքավոր ճակատներ ունեցող շենքերի կազմում: ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը:

Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետեւանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս