Բաժիններ՝

Կենտրոն 1 համատիրությունը դատի է տվել

Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կենտրոն 1 համատիրությունը դատի է տվել քաղաքացի Քնարիկ Տրուզյանին` աղբահանության դիմաց չվճարված պարտքի համար, և պահանջել նրանից բռնագանձել 111.567 ՀՀ դրամ: Թեև կողմերը պատշաճ կերպով ծանուցվել են, բայց արդեն երկրորդ անգամ դատական նիստին չեն ներկայացել: Ուստի, այսօր Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը հետաձգվեց: Դատավոր Սամվել Թադևոսյանի նիստերի քարտուղարի փոխանցմամբ, իրենք «այսպիսի գործեր բլոկներով են ստանում»,  որտեղ կոմունալ ծառայություններ իրականացնող մասնավոր ընկերությունները դատի են տալիս քաղաքացիներին: Մեր այն հարցին, թե արդյոք հանդիպե՞լ են դատական գործեր, երբ համատիրությունը դատի է տվել քաղաքացիներին`գույքահարկը կամ հողի հարկը ժամանակին չվճարելու համար, քարտուղարը պատասխանեց, որ այդպիսի գործեր դեռևս չեն լսվել: Փորձեցինք վեճի մանրամասները պարզել համատիրությունից և բնակչից: Կենտրոն 1 համատիրության իրավաբանի հետ զրույցում տեղեկացանք, որ համատիրության իրավաբանը պատշաճ ծանուցված չի եղել նիստի կայացման օրվա և ժամի մասին, ուստիև չի ներկայացել նիստին: Փոխարենը` Կենտրոն 1 համատիրության իրավաբան Անուշ Մաղաքյանը վերհանեց համայնքի համար լուրջ խնդիր դարձած ահռելի դեբիտորական պարտքերը, որոնց պատճառով համատիրությունը չի կարողանում նորմալ գործել իր ողջ ծավալով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս