Դավիթ Տոնոյանն այցելել է Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Աբու Դաբիի Սուրբ Նահատակաց եկեղեցի։ Եկեղեցուն կից գործում է նաև Արա Խանոյանի անվան ազգային վարժարանը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ԱՄԷ–ում նախարարը փետրվարի 16-17-ին կմասնակցի Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին։
Դավիթ Տոնոյանը կմասնակցի նաև IDEX-2019 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին։
Այցի ընթացքում պլանավորած են տարբեր աշխատանքային հանդիպումներ։