Իրանը միջոցառումներ է ձեռնարկում երկրում սպառնալիքների վերացման ուղղությամբ
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում արդեն 20 օպերատիվ ու ռազմավարական գործողություններ են անցկացվել՝ երկրում և մասնավորապես Թեհրանում առկա սպառնալիքների վերացման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի ներկայացուցիչ, գեներալ Մոհսեն Կազեմենին:
Վերջինս, սակայն, չի հրապարակել այդ գործողությունների մանրամասները: Գեներալը հայտարարել է, որ թշնամին մեծ սպառնալիք է ներկայացնում Իրանի համար, ինչը մասնավորապես վերաբերում է վիրտուալ պատերազմին: Գեներալը հավելել է, որ չնայած դրան՝ իրենք հաղթելու են այդ պատերազմում:
Գեներալն ընդգծել է, որ Ռամադանի ժամանակ անվտանգության ու պաշտպանունակության դասընթացներ պետք է անցկացվեն Թեհրանի 8 շրջաններում: