Ադրբեջանը կողմ է քվեարկել սիրիական բանաձևին, բայց… անօգուտ

Երեկ ՄԱԿ ԱԽ-ում քվեարկության է դրվել Սիրիայում բռնություններին վերջ տալուն կոչված բանաձևի նախագիծը: Դրան մասնակցել է նաև 2011 թվականի հոկտեմբերի վերջին իր պատմության մեջ առաջին անգամ 2012/2013 թվականների համար ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ դարձած Ադրբեջանը:
Բանաձևի օգտին քվեարկել են ՄԱԿ ԱԽ-ի 15 անդամներից 11-ը, սակայն ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ Ռուսաստանն ու Չինաստանը դեմ են քվեարկել դրան, որով և վետո են դրել այդ բանաձևի ընդունման վրա: Ձեռնպահ են մնացել միայն Պակիստանն ու ՀԱՀ-ը: Սա նշանակում է, որ Ադրբեջանը կողմ քվեարկածների թվում է:
Բացի այդ, երեկ ՄԱԿ ԱԽ-ը դիտարկել է նաև Կիպրոսի հարցը: ՄԱԿ ԱԽ-ը որոշել է կես տարով (մինչև 2013 թվականի հունվար) երկարաձգել Կիպրոսում խաղաղության աջակցման համար ՄԱԿ-ի գործողությունների մանդատը: Այս բանաձևի օգտին է քվեարկել ՄԱԿ ԱԽ-ի 13 երկիր, մինչդեռ դրա ժամանակավոր անդամներ Ադրբեջանն ու Պակիստանը ձեռնպահ են մնացել:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամները զրկված են վետո դնելու իրավունքից:

Տեսանյութեր

Լրահոս