Բաժիններ՝

«Չփորձեք խեղաթյուրել հեղափոխության գաղափարները հանուն ձեր մտերիմների մասնագիտական բիզնեսների». Վահե Աստվածատրյան

«Բեսթ Սոլյուշնս» փաստաբանական և հաշտարարական գրասենյակի տնօրեն Վահե Աստվածատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ՀՀ ֆինանսների նախարարությունից պահանջելով պարզաբանել, թե ինչու են որոշել մի քանի փաստաբանական ու հաշվապահական կազմակերպությունների համար արտոնյալ դաշտ ապահովել. «Որ՞ն է հիմնավորումը փաստաբանների ու հաշվապահների հարկերի քառակի ավելացման, հիշյալ ոլորտում ստվերի ավելացման, բարեխիղճ և մաքուր դաշտից աշխատողներին դուրս մղելու, որպեսզի Ձեր մի քանի խոշոր կազմակերպություններն անմրցակից աշխատեն…Չփորձեք խեղաթյուրել հեղափոխության գաղափարները հանուն Ձեր մտերիմների մասնագիտական բիզնեսների»։

Վահե Աստվածատրյանը հարկերի ավելացման որոշումը համարում է փաստաբանական, հաշվապահական ու իրավաբանական գրասենյակները Ավելացված արժեքի հարկի(ԱԱՀ) դաշտ տեղափոխելու չհիմնավորված փորձ, որը լի է մի շարք վտանգներով՝ սկսած արդարադատության մատչելիության սկզբունքի ոտնահարմամբ,քանի որ արհեստական կթանկանան բարձրորակ փաստաբանական ծառայությունների արժեքները, վերջացրած ոլորտում առողջ մրցակցության իսպառ վերացմամբ։ Հատկապես մտահոգիչ է այն, որ չի կարող լինել ոչ մի լուրջ հիմնավորում թե ինչու են բարձրացնում փաստաբանների կամ հաշվապահների հարկերը. «Գաղտնիք չէ, որ հաշվապահական, իրավաբանական և փաստաբանական ըներություններից ներկայումս միայն մի քանիսն են, որ իրենց մեծ շրջանառությամբ պայմանավորված գործում են ԱԱՀ-ի դաշտում։ Ոլորտի մյուս կազմակերպություններին ԱԱՀ-ի դաշտ մտցնելու որոշումը, բնականաբար բխում է միայն այդ խոշոր սակավաթիվ մասնագիտական բիզնեսների շահերից, քանի որ փոքրերը հեշտությամբ դուրս կգան պայքարից և իրենց չեն խանգարի։ Դժվար չէ գուշակել, որ փաստաբանական ոլորտում, հենց մեկը մեր կազմակերպությունը կարողանում է կորպորատիվ հաճախորդին (կազմակերպություններին) առավել մատչելի գնով իրավաբանական սպասարկում ապահովել, քանի որ գործում է շրջանառության հարկի ներքո։ Վերջին հանգամանքը դուր չի գալիս մրցակից խոշոր մասնագիտական ընկերություններին`իրենք վտանգ են տեսնում, որ փոքր գրասենյակները կարող են առավել մատչելի գին առաջարկել նույն ծառայության համար»:

Փատաբանի հավստմամբ փոփոխությունը չի արվում տնտեսության զարգացմանը նպաստելու կամ բյուջեն լցնելու նպատակով, քանի որ դա միայն կհանգեցնի նրան, որ մաքուր հարկային դաշտում աշխատող փոքր շրջանառություն ունեցող փաստաբանական, իրավաբանական և հաշվապահական ընկերությունները ստիպված կլինեն փակվել կամ հրաժարվել իրենց կորպորատիվ հաճախորդներից, իսկ նրանց համար ովքեր ստվերում են գործում նրանց համար էական չէ և չի էլ լինելու հարկը 5% է, 20 թե 80: Միևնույն է` իրենք եկամուտ կամ շահույթ ցույց չեն տալիս։ Վերոգրյալը գաղտնիք չէ, քանի որ փաստաբանների, իրավաբանների և հաշվապահների մի հոծ զանգված աշխատում է ստվերում և ՊԵԿ-ը գործիքակազմ չունի այդ ստվերի դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս