Bari galust. Մերկելը հայերեն ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը լատինատառ հայերենով ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բեռլին: Այս մասին Մերկելը փետրվարի 1-ին գրել է Instagram-ի իր էջում:
«Բարի գալուստ Բեռլին, վարչապետ Փաշինյան: Այսօր կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Հայաստանի կառավարության ղեկավարին: Հայաստանում լավատեսական ոգի կա: Երկու երկրներն էլ ցանկանում են ամրապնդել իրենց հարաբերություններն ու ավելի սերտորեն աշխատել միասին բիզնեսի և գիտության, ժողովրդավարության առաջ մղման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում»,- նշվում է գրառման մեջ:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել էր Գերմանիա, որտեղ հանդիպումներ էր անցկացրել Քյոլն ու Բեռլին քաղաքներում:
https://www.instagram.com/p/BtWJ3R-DOVc/?utm_source=ig_embed



