Կոնվերս բանկն առաջարկում է առցանց վարկավորում՝ ցածր փաստացի տոկոսադրույքով
Կոնվերս Բանկը գործարկել է առցանց վարկավորման հարթակ՝ իր հաճախորդներին հնարավորություն ընձեռելով հաշված րոպեների ընթացքում ստանալ առցանց վարկեր այս պահին Հայաստանում լավագույն պայմաններով:
Մասնավորապես, Կոնվերս Բանկն առաջարկում է նմանատիպ այլ վարկատեսակների համեմատ ամենացածր փաստացի տոկոսադրույքը: Վարկավորման հայտում լրացման ենթակա դաշտերի քանակը հասցվել է հնարավոր նվազագույնի, իսկ վարկի գումարը շատ արագ՝ ավտոմատ կերպով հաշվեգրվում է հաճախորդի քարտային հաշվին:
Համապատասխան քարտային հաշվի բացակայության դեպքում հաճախորդը գումարը կարող է ստանալ Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղում: Այս դեպքում գումարը հաճախորդին է տրամադրվում հնարավորինս արագ՝ առանց հավելյալ փաստաթղթավորման՝ միայն նույնականացման հիման վրա:
Վարկավորման առավելագույն գումարը 2 մլն դրամ է, մարման ժամկետը՝ 36 ամիս, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 20.08 տոկոսից 21.39 տոկոս: Լրացուցիչ այլ վճարներ նախատեսված չեն:
Մանրամասները՝ այս հղումով: