 
                        «Բավարիան» ամռանը կծախսի 255 մլն եվրո տրանսֆերների վրա
 
                                    Զանգվածային գնումներ:
Մյունխենի «Բավարիան» կծախսի 255 մլն եվրո ամառային տրանսֆերների վրա, որպեսզի թույլ չտա ինտրիգի կրկնությունը Գերմանիայի առաջնությունում:
Մյունխենցիների շորթ-լիստ են մտել «Ատլետիկոյի» պաշտպան Լյուկա Էրնանդեսը, «Չելսիի» կիսապաշտպան Կալուն Հաթսոն-Օդոյին, «Բայերի» կիսապաշտպան Կայ Խավերցը և «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները: Ընդ որում, ինչպես հաղորդում է Sport Bild-ը, «Բավարիան» ամռանը կվաճառի պաշտպաններից մեկին՝ կամ Ջերոմ Բոատենգին, կամ Մաթս Հումմելսին:
Մյունխենցիները հետ են մնում «Բորուսիայից» 6 միավորով:
Վերջին անգամ «Բավարիան» չեմպիոն չի դարձել 2012 թվականին, դրանից հետո միշտ հաջողել է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        