Ինչպես է հայտնվել ատամի խոզանակը
Ատամի մածուկ օգտագործել են դեռ Հին Եգիպտոսում մեր թվարկությունից առաջ: Ինչպես գրում է facte.ru կայքը, այդ մածուկը մեր օրերում օգտագործվող մածուկի բաղադրությունը չի ունեցել. այն պատրաստված էր աղից, անանուխից, պղպեղից և իրիսի տերևներից: Ատամի առաջին խոզանակները լրիվ այլ տեսք են ունեցել:
Արևելյան ժողովուրդները բերանի հատվածն ախտահանելու համար հատուկ արմատ են օգտագործել: Ասում են՝ ատամները նման կերպ մաքրելու սովորույթը մուսուլմանների մոտ մնացել է դեռ Մուհամեդի ժամանակներից: Եվրոպան այս պրոցեդուրային անցել է 12-14 դար անց: Կիևյան Ռուսաստանում ատամները մաքրելու համար օգտագործել են կաղնու ոստերը: Մարդիկ ծամում էին դրանք՝ մինչև դրանք վերածվում էին մանրաթելերի:
Դրանք ատամները մաքրում էին ուտելիքի մնացորդներից, իսկ առաջացող հյութը, որը մանրէասպան հատկություններ ունի, սպանում էր բոլոր մանրէներին և բակտերիաներին և նպաստում էր լնդերի և ատամների պնդացմանը:
Պետրոս Առաջինը, ձգտելով մոտեցնել Ռուսաստանը Եվրոպային, հրամայում էր ատամները մաքրել կավճով՝ որպես ատամի խոզանակ օգտագործելով թաց թաշկինակ: Ատամների խոզանակների արտադրությունը սկսեց անգլիացի Վիլյամ Էդիսը 1780թ.:
Ամերիկայում ատամների խոզանակներ սկսեցին արտադրել 1850թ. մասնավոր արտադրողները, իսկ մասսայական արտադրություն սկսվեց միայն 35 տարի անց: Հարցումների համաձայն՝ այժմ ամերիկացիների համար ատամների խոզանակը կենսակերպի առաջնահերթ առարկաներից է: Այն առաջին տեղում է ավտոմեքենայից, համակարգչից, միկրոալիքային վառարանից և հեռախոսից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը