Ձեր ուղեղում դոպամինի արտադրությունն ավելացնող 10 եղանակ

Դոպամինը նեյրոտրանսմիթեր է, որն օրգանիզմին օգնում է վերահսկել պարգևների ու հաճույքի կենտրոնների աշխատանքը։ Բացի դրանից, դոպամինը օգնում է նաև կարգավորել մեր արարքներն ու զգայական արձագանքները՝ թույլ տալով տեսնել ոչ միայն հնարավոր պարգևները, այլև կատարել գործողություններ, որոնք կհանգեցնեն դրանք ստանալուն։

Դոպամինը մեր ուղեղում եղած ուժեղագույն նեյրոտրանսմիթերներից է, ավելին, այս քիմիական նյութը ուղղակիորեն պատասխանատու է մոտիվացիայի ու կենտրոնացման մակարդակի համար։

Դոպամինի մակարդակը կարելի է ինքնուրույն բարձրացնել, և այժմ ձեր ուշադրությանը կներկայացվեն այն 10 եղանակները, որոնք կնպաստեն ձեր ուղեղում դոպամինի մակարդակի բարձրացմանը։

1. Աշխատեք փակել կործանարար սովորությունների մուտքը ձեր կյանք։
Շատ մարդիկ ուրախությամբ իրենց կյանք են թողնում ոչ ամենաառողջ սովորություններն այն պատճառով, որ դրանք նրանց վայրկենական կամ արագ բավարարություն են տալիս։

Կարդացեք նաև

Սակայն դրանք, լինի դա թմրանյութային, ալկոհոլային թե սեքսից կամ շոփինգից կախվածություն, դոպամինի մակարդակը բարձրացնում են կարճ ժամանակով միայն, իսկ երկարաժամկետ հեռանկարում ուղեղի վրա բացասաբար են ազդում։ Այլ կերպ ասած՝ երբ մենք ինչ-որ բանի հանդեպ անառողջ կիրք ենք զգում, մեր ուղեղի պարգևների շղթաները դրանք ստանալիս սկսում են աշխատել վերագործարկման ռեժիմով, և մենք հաճույքի հոսք ենք զգում։

Սա բոլորովին էլ օրգանիզմում դոպամինի մակարդակի լավագույն ու ամենաառողջ եղանակը չէ. դրա համար շատ ավելի օգտակար տարբերակներ կան։

2. Կազմեք առաջիկա գործերի ցանկը՝ մինչև ամենամանր բաները։
Մեր օրգանիզմում դոպամինի մակարդակը բարձրանում է, երբ մենք կազմում ենք մոտակա ժամանակների համար կատարվելիք գործերի ցանկը ու հերթով կատարում ենք այդ ցուցակի կետերը։ Ընդ որում, մեր ուղեղի համար այնքան էլ կարևոր չէ, թե դրանք ինչ խնդիրներ են, մեծ են ու մասշտաբայի՞ն, թե՞ փոքր ու ամենօրյա։

Այնպես որ, թույլ մի տվեք ձեր ուղեղին անհանգստանալ այն բաների համար, որոնք պետք է արվեն։ Դրա փոխարեն՝ գրանցեք դրանք նոթատետրում ու այդ ցանկը կատարեք կետ առ կետ։ Գիտնականներն ապացուցել են, որ ֆիզիկական ցուցակը, որում կարելի է կետ առ կետ ջնջել, բավական բարերար ազդեցություն է գործում դոպամինի մակարդակի վրա։ Բացի դրանից, այդ ցուցակներն օգնում են հիշել բոլոր գործերի մասին։

3. Ինչ-որ նոր բան ստեղծեք։
Իհարկե, սա ամենից առաջ հեշտ է անել ստեղծագործական մասնագիտություն ունեցող մարդկանց՝ գրողների, նկարիչների, քանդակագործների, բանաստեղծների, երգիչների կամ պարողների համար։ Երբ այդպիսի մարդիկ մտնում են ստեղծագործական ռեժիմի մեջ, նրանք հիպեր կոնցետրացված են դառնում, և որոշ ժամանակ նրա համար նշանակություն ունի միայն այն, ինչ իրենք հիմա են ստեղծում։

Այդ ռեժիմն ակտիվանում է հենց օրգանիզմում որոշակի քիմիական տարրերի և, ամենից առաջ՝ դոպամինի մակարդակի բարձրացման շնորհիվ։ Այստեղից՝ հետևություն։ Ձեր ազատ ժամանակ զբաղվեք ինչ-որ հոբբիով, ընտրությունը ձերն է։ Սկսեք նկարել, ինչ-որ բան պատրաստել սեփական ձեռքերով, մեքենա սարքել, լուսանկարել և այլն։

4. Զբաղվեք ֆիզիկական վարժություններով։
Հասկանալի է, որ դուք հոգնել եք նման խորհուրդներից, բայց ֆիզիկական վարժությունները ոչ միայն օգնում են պակասեցնել սթրեսի մակարդակը, ավելի առողջ ու արդյունավետ դառնալ, այլև մեծացնում են օրգանիզմում դոպամինի արտադրությունը, և ոչ միայն դոպամինի, այլև սերոտոնինի ու էնդորֆինների։ Սովորական զբոսանքը կամ վազքը աշխատանքից հետո օրգանիզմում նկատելի դոպամինային հոսք կապահովի։

5. Նշեք ձեր ձեռքբերումները։
Այնպես, ինչպես գործերի ցուցակ կազմելու դեպքում, նշելով և ընդունելով սեփական ձեռքբերումները՝ դուք էականորեն մեծացնում եք օրգանիզմում դոպամինի մակարդակը։

Ավելի լավ է դրանք նշել օրացույցի վրա՝ ձգտելով, որ որևէ օր առանց գոնե փոքր հաջողության չանցնի։

Հատուկ այդ նպատակի համար օրացույց վարեք, այնտեղ գրանցեք այն նպատակները, որոնք դուք ձեր առջև դրել եք, և, թե որ օրը դրանք պետք է կատարվեն։

6. Կերեք թիրոզին պարունակող շատ մթերքներ։
Դոպամինի արտադրության համար բոլոր սկզբնական յութերից ամենակարևորը թիրոզինն է։ Այն դոպանի ստեղծման համար որպես հիմք է հանդես գալիս։ Հենց այդ պատճառով է կարևոր սննդի մեջ այդ սպիտակուցը պարունակող շատ մթերքներ ներառել։

Բարեբախտաբար, այդպիսի մթերքները բավականին շատ են ու համեմատաբար մատչելի։ Նրանց ցանկը ներառում է հետևյալ մթերքները՝ նուշ, ավոկադո, բանան, տավարի միս, հավի միս, շոկոլադ, սուրճ, ձու, կանաչ թեյ, կաթ, ձմերուկ, մածուն, յոգուրտ։

7. Լսեք լավ երաժշտություն։
Դուք երբե՞ք չեք մտածել այն մասին, թե ինչու է երաժշտությունը ձեզ երջանիկ դարձնում, ինչո՞ւ է այնպես, որ, երբ անտրամադիր, հոգնած ու հուսահատված ես լինում, ու հանկարծ ռադիոյով հնչում է քո սիրելի երգը, անմիջապես աշխուժանում ես ու քեզ հիանալի զգում։

Իզուր չէ, որ գիտնականները համարում են, որ լավ երաժշտություն լսելը մարդկանց վրա նույնպիսի ազդեցություն է գործում, որպիսին սիրելի կերակուրը կամ սիրելի հեռուստասերիալի նոր սերիայի թողարկումը։ Այնպես որ, եթե դուք շատ անտրամադիր եք, միացրեք սիրելի պարային երաժշտությունը ու…։

8. Մեդիտացիայով զբաղվեք։
Մեդիտացիան, ճիշտ ֆիզիկական վարժությունների նման՝ մեր օրգանիզմի վրա գործում է բավական լավ ազդեցություն։

Մարդկային քայքայիչ սովորություններից մեկը ինչ-որ բանի վրա չափից առավել կենտրոնանալն է։ Դա ձեզ ոչ միայն շեղում է մնացած ամեն ինչից, ինչը տրամաբանական է, այլև խանգարում է հոգևոր աճին։ Գիտնականները միայն հիմա են սկսում գիտակցել այն բանի ճշմարտացիությունը, ինչ բուդդիստները գիտեին վերջին մի քանի հազար տարին։

Կանոնավոր մեդիտացիաները շատ կարևոր են ձեր հոգեկան առողջության համար։ Բացի դրանից, այն մեծացնում է օրգանիզմում դոպամինի մակարդակը։

9. Ընդունեք դոպամինի արտադրությանը նպաստող պրեպարատներ։
Թեպետ վերը նշված բոլոր եղանակները օգնում են բարձրացնել օրգանիզմում դոպամինի մակարդակը երկարաժամկետ հեռանկարում, սակայն երբեմն պատահում է այնպես, որ մենք մեզ չենք կարող թույլ տալ այդքան սպասել։

Բարեբախտաբար, կան բնական հիմքով շատ միջոցներ, որոնք օգնում են արագ բարձրացնել օրգանիզմում դոպամինի մակարդակը։ Ահա դրանցից մի քանիսը՝

Ացետիլ-L-թիրոզին…
Դոպամինի արտադրության համար հիմք հանդիսացող ևս մեկ նյութ։ Այս նյութի առողջ չափաբաժինը օգնում է ուղեղին ավելի շատ դոպամին արտադրել։

Քրքումին…
Ակտիվ բաղադրամաս, որը կարելի է գտնել քրքումի և որոշ այլ համեմունքների մեջ։

Գինկգո բիլոբա…
Առողջ սննդի սիրահարների շրջանում բավականին հայտնի դիետիկ հավելում, որը ուղեղին օգնում է դոպամին արտադրել ու դանդաղեցնել օրգանիզմում դրա քայքայումը։

L-թեանին…
Բարձրացնում է օրգանիզմում մի քանի նեյրոտրանսմիթերների, այդ թվում՝ նաև դոպամինի արտադրությունը։ Հատկապես այդ միջոցից շատ կա կանաչ թեյի մեջ։

Օրգանիզմը պարբերաբար մաքրեք թույներից։

Չնայած այն բանին, որ մեր մարմինը ունակ է ինքնավերականգնման ու ու ինքնամաքրման հրաշքներ գործել, այն ժամանակի հետ կուտակում է մեծ քանակությամբ թույներ և վնասաբեր բակտերիաներ, որոնք մեր վրա վատ ազդեցություն են գործում։

Մասնավորապես, էնդոտոքսինները շարքից հանում են մեր իմունային համակարգը և միաժամանակ ճնշում են դոպամինի արտադրությունը։
Ահա թե ինչ է պետք անել օրգանիզմը թույներից մաքրելու համար։ Շատ կերեք ֆերմենտացված մթերքներ, աշխատեք գիշերը լավ քնել ու մի տրվեք քաղցրեղեն կամ խմորեղեն չափից առավել ուտելու գայթակղությանը։

Հնարավոր է, օրգանիզմից թույները ամբողջովին մաքրելու լավագույն եղանակը հիվանդանոցում դետոքսիկացիայի կուրս անցնելն է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս