Բաժիններ՝

«Հուսանք՝ նա կկարողանա ինչ-որ բան անել այդ կապակցությամբ». Թրամփ

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները շահավետ են Եվրամիության, այլ ոչ թե Լոնդոնի համար: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ նոյեմբերի 26-ին Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում մեկնաբանելով Brexit-ի շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ ձեռք բերված համաձայնությունը:

«Հնչում է որպես հիանալի գործարք ԵՄ-ի համար»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի կողմից ամրագրված պայմանավորվածության առթիվ:

«Կարծում եմ՝ մեզ հարկ կլինի լրջորեն դիտարկել այն հարցը, թե արդյոք Միացյալ Թագավորությանը թույլատրված է առեւտուր անել: Ներկայում, եթե նայենք գործարքին, նրանք, հինարավորէ, չեն կարող առեւտուր անել մեզ հետ»,- նշել է Թրամփը՝ խոսելով համաձայնագրի պայմանների մասին: «Չեմ կարծում, որ նրանք դա են նկատի ունեցել: Չեկ կարծում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը դա է նկատի ունեցել: Հուսանք՝ նա կկարողանա ինչ-որ բան անել այդ կապակցությամբ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը:

Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը (NIESR), Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչեւ 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին: Դա հավասար է երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով 1090 ֆունտ ստեռլինգի չափով տարեկան կորստի:

Փորձագետները պարզաբանում են, որ դրա պատճառը հիմականում կլինեն արգելքները ծառայությունների ոլորտում, որոնք տնտեսության այդ հատվածը կդարձնեն սակավ գրավիչ եւ վերջին հաշվով կհանգեցնեն Եվրամիությունից ներդրումների կրճատման: Ըստ որում հետազոտողները հաշվարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալն առանց համաձայնագրի: Մեծ Բրիտանիայի համար այն եղել է ավելի թանկ. ՀՆԱ-ի անկում 5,5 տոկոսով կամ տարեկան 140 միլիարդ ֆունտ ստեռլինգ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս