Ինչպես ճանաչել բորբոքումն օրգանիզմում. ուշադիր եղեք

Բորբոքումն օրգանիզմի պաշտպանողական հակազդեցությունն է վնասակար ազդակներին: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքումը կարող է սուր և քրոնիկական լինել: Վերջինս հանգեցնում է հյուսվածքների փոփոխության, որոնք գտնվում են բորբոքման հատվածում:

Օրգանիզմում բորբոքային գործընթացների մասին վկայում են հետևյալ նշանները.

  • կարմրածություն
  • այտուց, որը շոշափելիս ջերմություն եք զգում
  • ցավ
  • շարժունակության սահմանափակում (այս ախտանշանն առավել արտահայտված է հոդի բորբոքման դեպքում)
  • մարմնի այն հատվածի աշխատանքի խանգարում, ուր բորբոքային գործընթացներ են զարգացել:

Քրոնիկական բորբոքման դեպքում կարող են նկատվել նաև հետևյալ ախտանշանները.

  • հոգնածություն
  • խոցեր բերանում
  • ցավ կրծքավանդակում
  • ցավ որովայնում
  • տենդ
  • ցան:

Յուրաքանչյուր բորբոքային գործընթաց առանձնահատուկ մոտեցում է պահանջում: Հարկավոր է դիմել մասնագետի՝ բժշկական օգնություն ստանալու համար:

Կարդացեք նաև

Եթե արդեն իսկ քրոնիկական բորբոքային հիվանդություն է ախտորոշվել, անհրաժեշտ է հետևել հիվանդութան ընթացքին, պարբերաբար այցելել բուժող բժշկին և կատարել նրա ցուցումները:

Օրգանիզմում բորբոքման դեպքում  կարող են օգտակար լինել իմբիրը, քրքումը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս