ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք է և հաճախ ի հայտ է գալիս հենց նման իրավիճակից հետո:
Երեխաների աճի խանգարումները բավականին տարածված են։ Վիճակագրության համաձայն՝ երեխաների 3%-ի մոտ հանդիպում են այս պաթոլոգիայի տարբեր ձևերը, և այդ ցուցանիշները տարեցտարի աճում են։ Էնդոկրինոլոգ Դարիա Խայկինան Gazeta.Ru-ին պատմել է երեխաների աճի հապաղման պատճառների և բուժման մեթոդների մասին։
Տղամարդու մարմնում տեստոստերոնի մակարդակը կարող է նվազել զտված ածխաջրերի ավելցուկի պատճառով: Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է բժշկական գիտությունների թեկնածու, ուրոլոգ, ուռուցքաբան Ալեքսանդր Կորոլյովը։
Երկարատև հոգնածությունն ու թուլությունը կարող են լինել վարակիչ, սոմատիկ և հոգեկան հիվանդությունների ախտանիշ, զգուշացրել է իմունավերականգնողական և կանխարգելիչ բժշկության կլինիկաների գիտական ղեկավար Օլգա Շուպոն:
Բժիշկ Ռեյչել Ուորդը և սննդաբան Լուիզ Փայնը նշում են, որ քրոնիկական հոգնածության և էներգիայի պակասի անհայտ պատճառներից մեկը վիտամին B12-ի պակասն է: Նրանց կարծիքը հրապարակել է The Sun-ը:
Քրոնիկ հոգնածության սինդրոմը ախտորոշվում է միլիոնավոր մարդկանց մոտ ամբողջ աշխարհում, բայց դրա պատճառները դեռ պարզ չեն:
Բորբոքումն օրգանիզմի պաշտպանողական հակազդեցությունն է վնասակար ազդակներին: Fabiosa.ru-ի հաղորդմամբ՝ բորբոքումը կարող է սուր և քրոնիկական լինել: Վերջինս հանգեցնում է հյուսվածքների փոփոխության, որոնք գտնվում են բորբոքման հատվածում: