Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ երեկ որևէ համաձայնություն չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը հերքում է, որ երեկ որևէ համաձայնություն է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Որևէ բան հնարավոր չի բանակցել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գ.Սահակյանը՝ հիմնավորելով, որ կառավարության ծրագրով ընտրությունները պետք է լինեին 1 տարի հետո:

Ըստ նրա՝ իրական Հանրապետականներըր վախ չունեն և նրանք այն մարդիկ են, որ խնդիրները դրել են Սովետի առաջ.

«Անհնար բան է, որ առանց Հանրապետականի հնարավոր լինի որևէ առաջընթաց մեր պետության համար»:

Թե ի՞նչ «Բ» պլան ունի ՀՀԿ-ն, եթե «պլան Ա»-ն չհաջողվեց՝ հարցին, Գ.Սահակյանը պատասխանեց. «Մեր պլանը զերոն է»:

Տեսանյութեր

Լրահոս