ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին. ՀՔԾ. tert.am
Հատուկ քննչական ծառայությունը իրավունք ունի վերցնել մեղադրյալի անձնագիրը։
Այս մասին Tert.am-ի հարցին, թե ինչու է ՀՔԾ-ում պահվում «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը, պատասխանեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«ՀՔԾ-ը նման իրավունք ունի»,- ասաց նա՝ չմանրամասնելով վարույթն իրականացնող մարմնի իրավունքը։
Հատուկ քննչական ծառայությունից նաև հայտնեցին, որ ՀՔԾ քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։