«Ես չեմ էլ ուզում մտածել այն մասին, որ հնարավոր կրճատվող նախարարությունների շարքում կարող է լինել մերը»
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը չի կարծում, որ իր ղեկավարած կառույցը կկրճատվի:
«Ես չեմ էլ ուզում մտածել այն մասին, որ հնարավոր կրճատվող նախարարությունների շարքում կարող է լինել մերը: Բանակին հաջորդող ոլորտը սպորտն է, որ ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքը չափելի է: Այդ մեդալները, որոնք նվաճում են մեր մարզիկները, պատահական չեն լինում»,- ասաց նախարար Լևոն Վահրադյանը:
Օրեր առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամաակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ասել էր, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է չլինի 17 նախարարություն, և նախարարությունների թիվը շոշափելիորեն պետք է կրճատվի: