Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կանադայի Հայոց թեմի «Հայ Արդ Տուն» կազմակերպության նախաձեռնած ուխտագնացության մասնակիցներին։
ԵԱՏՄ տարածքում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման կարևոր գործոններից է անասնաբուժական անվտանգությունը։ Այս մասին Մոսկվայում անցկացվող «Անասնաբուժական անվտանգություն» համաժողովում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Ալեքսանդր Սուբբոտինը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ընտրանին ուժերը կչափի Չեռնոգորիայի հավաքականի հետ:
Ռուսաստանի Դաշնությունում՝ «Չեբարկուլսկի» զորավարժարանում, ՀԱՊԿ հետախուզական ուժերի և միջոցների «Որոնում-2026» հատուկ զորավարժության շրջանակում հետախուզական խմբերը սկսել են նշանակված տարածքներում գործնական գործողությունների իրականացումը։
Ընտրակաշառքների մասին- Մինչ իրավապահ մարմիններն արագորեն աղմկահարույց հետաքննություններ են սկսել ընդդիմադիր ֆրակցիաների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու և քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ, իշխող կուսակցության ներկայացուցիչների դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներն ու բողոքները արժանացել են զգալիորեն պակաս խիստ կամ հապաղած քննության։ !!!
Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են. Լևոն Քոչարյանը` Ստրասբուրգից
Երեկ սեպտեմբերի 27-ն էր՝ կիրակի, այնպես ինչպես 6 տարի առաջ: «Եռաբլուրը» մարդաշատ էր, իհարկե, ՀՀ ռազմական և քաղաքական ղեկավարությունը չէր այցելել, բայց շարքային մարդկանց հոսքը մինչև ուշ գիշեր չի դադարել:
Հանդիպման ընթացքում քննարկել ենք մեր Ալբերտի հուշապատկերի հետագա պահպանմանն ու հնարավոր լուծումներին վերաբերող հարցերը՝ անդրադառնալով նաև այն կոնցեպտուալ մոտեցումներին, որոնց միջոցով լավագույնս կարող ենք պահպանել հերոսի հիշատակը։ Հարկ եմ համարում ընդգծել, որ հարցը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուշադրության կենտրոնում է։
Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմին կոչ է արել արդեն հիմա սկսել երկրի՝ Եվրամիություն հնարավոր վերադարձի նախապատրաստությունը՝ առանց նոր հանրաքվե անցկացնելու։ Դրա մասին հայտնում է The i Paper-ը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ վաղը նախատեսված ասուլիսը չի կայանա։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը Factor TV-ին հայտնեց, որ սպասվածից ավելի շատ հայտեր են ստացվել լրագրողների կողմից, և ժամային առումով խնդիր է առաջացել։ Նրա փոխանցմամբ՝ ասուլիսը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել։ Թե որ օրը քաղաքապետը հանդես կգա ասուլիսով, դեռ հայտնի չէ։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման արդյունքում հայկական կողմի՝ դիրքային զիջումների մասին հրապարակումները: Փոխվարչապետի գրասենյակից արձագանքել են այս թեմայով «Արմենպրես»-ի հարցմանը:
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է ԵՄ խորհրդի՝ Արևելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակությանը, որի կազմում ներառված էին ԵՄ անդամ ավելի քան երկու տասնյակ երկրների, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության և Եվրոպական հանձնաժողովի տարբեր ներկայացուցիչներ․ հայտնում են Անվտանգության խորհրդից։
Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Դամասկոս, Սիրիա), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանnը (Քյոլն, Գերմանիա) ու Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը (Սբ․ Էջմիածին, Հայաստան) հայտարարությամբ են հանդես եկել։
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ՈւԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի C2 խմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Չեռնոգորիայի ընտրանու հետ։
Իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի ներկայացուցիչները նախատեսում են Նյու Յորքում բանակցություններ վարել միջնորդների հետ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ, այլ ոչ թե անմիջապես ամերիկյան կողմի հետ։
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Չեռնոգորիայի ընտրանուն։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։
ԵԽԽՎ-ն արձանագրել է ընտրություններում ճնշումները, ձայնագողությունը․ Հարություն Հարությունյան
Այս երկակի ստանդարտները մտահոգիչ են: Այս մասին ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ զեկույցին։
Իջևան համայնքում հոկտեմբերի 25-ին սպասվող ավագանու համամասնական ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արթուր Ճաղարյանը:
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի գնահատմամբ՝ Արցախի 44-օրյա պատերազմից 6 տարի անց Հայաստանի Հանրապետությանը չի հաջողվել վերականգնել իր անվտանգային և ռազմական բալանսը տարածաշրջանում։
Ըստ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ռազմանավի առաքելությունը Մերձավոր Արևելքում կտևի երեք ամիս։ Ֆրեգատի վրա կտեղակայվի միջազգային շտաբ, որը կարող է ռազմական առաքելության հրամանատարություն իրականացնել Հորմուզի նեղուցում։
2025-2026 թվականներին Վանաձորի համայնքապետարանը 212 ավարտական ակտ է տրամադրել բնակիչներին։ Նշված ժամանակահատվածում 27 բնակիչ կառուցապատման աշխատանքները վստահել է «Ալավերդյան և ընկերներ» ՍՊԸ-ին։
ԵԽԽՎ-ն նշում է, որ ԿԸՀ-ն ընդամենը մեկ նախադասությամբ արձանագրել է, թե նշված տեղամասերի արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդել ընտրությունների ընդհանուր արդյունքի վրա, և վերաքվեարկություն չի նշանակել։
Հայաստանը չպետք է հակադրությունների հարթակ լինի, պիտի համագործակցության հարթակ լինի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հրապարակված ԵԽԽՎ զեկույցին։
Ներում են զղջողին։ Հանրային ճնշման ներքո կեսբերան «ներողություն» գրողին չեն ներում։
Անդրադարձ կատարվեց նաև ազգային-եկեղեցական կյանքում առկա մտահոգություններին և իշխանությունների կողմից Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված դատապարտելի արշավին ու հարուցվող խոչընդոտներին։
Պաշտպանության հարցերով ԵՄ արտաքին խորհրդի նիստից առաջ Կալասը Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռներ ունեցող երկրներին կոչ էր արել դրանք տրամադրել Ուկրաինային՝ հետագայում նոր արտադրված հրթիռներ ստանալու հնարավորության դիմաց։