Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների դիտորդական զեկույցի քննարկման ժամանակ Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և փոխկապակցվածներ (ECPA) խմբի անունից ելույթ ունեցած Շոլտ Նեմեթը քննադատեց ՀՀ իշխանությունների հակաեկեղեցական արշավը:
Եթե անկեղծ ասեմ՝ էս Թաթայի համերգ-Հանրայինի թեման ինձ մեծ հաշվով չի զարմացրել
Ամեն անգամ, երբ նրանք գնում էին այդպիսի ռիսկի, իրենք իրենց վրա էին բերում վնասը։ Եվ մոտ է այն օրը, երբ Արաբական ծովն էլ կմաքրվի նրանցից։
Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 22-ամյա Յուրիկ Բադալյանը և Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Աշոտ Արսենյանը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից։
Երևանում սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 2027 թվականի նախագահական ընտրություններում, սակայն միայն այն դեպքում, եթե տեսնի հաղթելու իրական հնարավորություն։ Այս մասին նա երկուշաբթի ասել է իտալական La Repubblica օրաթերթին տված հարցազրույցում։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ահաբեկչական կազմակերպության գործունեությանը մասնակցելու մեղադրանքով քրեական գործ է հարուցել ռուսաստանցի նախկին մոդել, Մեծ Բրիտանիայում «Ռուսական ժողովրդավարական հասարակություն» (Russian Democratic Society) կազմակերպությունը հիմնած Քսենիա Մաքսիմովայի նկատմամբ, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ ՌԴ ԱԴԾ-ին հղումով:
Եվրամիությունը կարող է նպատակային ամսաթվեր սահմանել Չեռնոգորիայի (Մոնտենեգրո), Ուկրաինայի, Մոլդովայի և Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցությունների հիմնական փուլերի ավարտի համար․ գրում է Politico-ն՝ հղում անելով Եվրահանձնաժողովի երկու բարձրաստիճան պաշտոնյայի։
BACEE-ի և Bank Pekao-ի համատեղ համաժողովը մեկ հարթակում կհամախմբի միջազգային ֆինանսական կառույցների, տարածաշրջանի առաջատար բանկերի ղեկավարների և ոլորտի փորձագետների։ Քննարկումների առանցքում կլինեն բանկային ոլորտի զարգացման միտումները, միջազգային համագործակցության հնարավորությունները, առևտրի ֆինանսավորումը, ռիսկերի կառավարումը, թվայնացումը և ոլորտի այլ արդիական հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, որին ուղեկցում էին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը: Այս մասին տեղեկանում ենք Կառավարությունից։
Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցին հայտարարություն է տարածել․
Կիևի մարզի վրա ռուսական գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել, նրանցից մեկը՝ Ադրբեջանի քաղաքացի, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդին՝ Վլադիմիր Գասպարյանը, հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում հնարավոր է համարել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները նվազեցնելը։ Այս մասին Թրամփը հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում։
Վրաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև հարաբերություններում լարվածություն չկա, իսկ երկու երկրների միջև առկա բոլոր հարցերը քննարկվում են բարեկամական ձևաչափով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով Քուրմուխի տաճարի վերաբերյալ Վրաստանի պատրիարքարանի հայտարարությանն ու դրան հաջորդած Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին։
Իրանը պատրաստ է ինչպես հնարավոր նոր ռազմական էսկալացիային, այնպես էլ ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։ Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է «NBC News»-ին տված հարցազրույցում։
Ադրբեջանցի աստվածաբան Աբգյուլ Սուլեյմանովը 30 օրով վարչական կալանքի է ենթարկվել։
Հնդկաստանի Ութար Փրադեշ հյուսիսային նահանգում առնվազն 62 մարդ է զոհվել օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների հետևանքով: Այդ մասին սեպտեմբերի 28-ին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով նահանգի իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունը։
Չինաստանն ու Միացյալ Նահանգները համաձայնել են նվազեցնել միմյանցից ներմուծվող մոտ 60 միլիարդ դոլարի ապրանքների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը. Մենուա Սողոմոնյան
«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ընթացիկ տարվա ավարտից հետո, հայտնում է Footyheadlines-ը։
Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև, գրում է «Փաստինֆո»-ն։
Ի՞նչ խաղաղության մասին ենք խոսում, եթե կա հայատյացություն, օկուպացված տարածքներ, գերիներ. Հրայր Բալյան
«Գերիների հարցով ՄԱԿ-ի ամբիոնից չհնչեց այն, ինչ բոլորը սպասում էին»,- այս մասին այսօր «Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանն, անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին և գերիների ազատ արձակման պահանջի ձևակերպմանը:
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկմանն ամերիկահայ կոնֆլիկտաբան, միջազգային հակամարտությունների կարգավորման և բանակցությունների մասնագետ Հրայր Բալյանը նշեց, որ միջազգային հարթակներում ոչ միայն Բաքվում պահվող հայերի հարցը պիտի բարձրացնենք, այլև ադրբեջանցի բանտարկված այլախոհների, դա կարևոր երանգ կտա մեր պահանջներին:
Թրամփը կոչ է անում երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունից՝ Հռոմի ստատուտից, իսկ դրան զուգահեռ, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հանձնարարում է ՄՔԴ հայց պատրաստել ընդդեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի, որն իր հերթին հայտարարում է, թե հասնելու է Ինտերպոլի միջոցով Նաթանյահուի կալանավորմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ:
Սեպտեմբերի 26-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Գևորգ Զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը։