Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ա.Շ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ինքնասպանության հասցնելը):
Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստության դասընթաց են անցկացրել «Janfada» («Զոհաբերություն հանուն Իրանի») կամավորական արշավի ընտրված կին մասնակիցների համար, հայտնում է Mehr-ը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Պարսից ծոցի և նրա ջրային ուղիների երկարաժամկետ անվտանգությունն ու զարգացումը կախված են համագործակցությունից, համատեղ պատասխանատվությունից և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությունից, հայտնում է Tasnim գործակալությունը:
Եկեք սպասենք Նիկոլ Վովաևիչի պարզաբանմանը. Զախարովա
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Royal Front Investments»-ի խորհրդի անդամ Սինա Ալ Ֆաթթահիի և «Dubai Duty Free»-ի փոխտնօրեն Սալահ Թահլաքի հետ։
«Միության ուժը-2026» զորավարժությունը բաղկացած է 3 փուլից` օկուպացված Արցախի տարածքում («Ղզըլղայա» ուսումնական կենտրոն, օկուպացված Մարտունու շրջան), Նախիջևանում («Ղարաբաղլար» ուսումնական կենտրոն), Կասպից ծովի ադրբեջանական հատվածում:
Հիշեցնենք, որ Կիպրոս-Հայաստան հանդիպումը (02.09.26) կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Չեռնոգորիա-Հայաստան (05.09.26) հանդիպման մեկնարկը 22։45-ին է։
Ալեքս Գևորգյան․ Նա ընդամենը 15 տարեկանում դպրոցական դասարանից հասավ համալսարանական լսարան՝ բացառիկ տաղանդով շրջանցելով բոլոր ստանդարտ փուլերը։ Երիտասարդ դաշնակահարը ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Էսսենի Ֆոլկվանգ արվեստների համալսարանում՝ պրոֆեսոր Հենրի Զիգֆրիդսոնի դասարանում։ Նա ներկայանում է նաև եվրոպական բեմերում։
Այս պահին հավաքված է անհրաժեշտ գումարի արդեն 96%-ը։ Մենք միասին անցել ենք ճանապարհի մեծ մասը, և դրա համար յուրաքանչյուրիցդ անչափ շնորհակալ ենք։ Մարինեի կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ։ Ընդամենը 1,6 միլիոն, և մենք կհասնենք մեր նպատակին։
Եվրոպական Միության թռիչքների անվտանգության գործակալությունը (EASA) նախազգուշացում է հրապարակել ավիաընկերությունների համար՝ Սաուդյան Արաբիայի վրայով թռիչքների ռիսկերի առնչությամբ՝ Եմենի հութիների վերջին ակտիվացած հարձակումների հետնապատկերին, հաղորդում է Reuters-ը։
«Թվինինգ» ծրագրի՝ «Աջակցություն Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխման իրականացմանը» շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Խորվաթիայի Հանրապետության առողջապահության նախարար Իրենա Հրստիչին, Խորվաթիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Շունկոյին և ԵՄ «Թվինինգ» ծրագրի ավագ համակարգող Դոմագոյ Դոդիգին։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում 2025 թվականին հայտնաբերվել է ավելի քան 9,5 միլիոն միավոր կեղծված ապրանք։
Ալիկ Ալեքսանյանի վերաբերյալ դատարանի որոշումը միանշանակ բողոքարկելու ենք. Արմեն Ֆերոյան
Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Baku Initiative Group-ը կազմակերպել է «Վերադարձի իրավունք և ապագաղութացում. հետաձգված պատմական արդարության վերականգնում» խորագրով միջազգային համաժողով։
Գնաս-հասնես Նյու Յորք՝ ՄԱԿ-ի կենտրոնակայան, և Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, ուր քեզ տասնյակ պետությունների առաջնորդներ են լսում, ասես, թե հայերն ու ադրբեջանցիները «դարերի խաղաղ գոյակցության փո՞րձ» ունեն:
Կազմակերպությունն ընդգծել է, որ առողջության հետ կապված խնդիրները, որոնք տապի ազդեցությամբ առաջացել են զանգվածային այնպիսի միջոցառումների ժամանակ, ինչպիսիք են խոշոր սպորտային մրցումները, կրոնական ու մշակութային իրադարձությունները, լուրջ սպառնալիք են դարձել բնակչության առողջության համար։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարների խորհրդի նիստ։
Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ խնամքի և վերականգնումն ապահովելու նպատակով։
Մանդելայի էֆեկտը / S01E10 / «Բեռլին–Բաղդադ»․ հայոց մղձավանջի ռելսերը
Յունիբանկը միացել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ին (ԱԷՀԱ), որը միավորում է վերականգնվող էներգետիկայի ոլորտի ընկերություններին և ձևավորում մասնավոր հատվածի միասնական հարթակ՝ ոլորտի խնդիրներն ու կարիքները համակարգելու, պետական և ֆինանսական կառույցների հետ երկխոսությունը զարգացնելու և շուկայի կայուն զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպաստելու նպատակով։
Ռումինիայի օդային տարածքի խախտումներ չեն արձանագրվել
ՎՏԲ-Հայաստան Բանկի կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների շարքում ներկայացված են երեք ավանդներ՝ միջոցների տեղաբաշխման տարբեր պայմաններով։ Այս լուծումներն ընկերություններին հնարավորություն են տալիս ընտրել ժամանակավորապես ազատ իրացվելիության կառավարման առավել հարմար ձևաչափ՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական խնդիրներն ու բիզնեսի կարիքները։
Յունիբանկն ընդլայնել է Թեժ հեռախոսակապի կենտրոնի աշխատանքային գրաֆիկը՝ հաճախորդների համար բանկային աջակցությունը դարձնելով ավելի հասանելի։ Բանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնը երկուշաբթիից ուրբաթ աշխատում է շուրջօրյա, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10:00-ից մինչև 22:00-ն։ Նոր գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդներին դիմել Բանկ՝ խորհրդատվություն և աջակցություն ստանալու իրենց հարմար ժամին։
Լրագրողի հստակեցնող հարցին պատասխանելով՝ Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ որոշ բանտարկյալների ազատ արձակման դիմաց պատժամիջոցների թուլացման հարցն ԱՄՆ-ի հետ սկզբունքորեն չի քննարկվում։
Ավելի ցածր ատյանի դատարանը հայտարարել էր, որ արտաքսման ենթակա անձինք նախապես պետք է պատշաճ և արդյունավետ կերպով տեղեկացվեն այն մասին, թե ուր են ուղարկվելու, որպեսզի հնարավորություն ունենան բարձրաձայնելու հնարավոր հետապնդման վերաբերյալ իրենց մտահոգությունները։
Նախորդ շաբաթ հայտնի դարձով, որ Բաքուն հայկական կողմին ներկայացրել է հերթական մեղադրանքը, հայտարարելով, որ հայկական կողմը Հայաստան է տեղափոխել Դադիվանքից որմնանկարներ, խաչքարեր և այլ մշակութային արժեքներ։
Նշենք, որ հետախույզ Կանդազի գործով դատակասն նիստը շարունակվում է:
Երկօրյա այցի սկզբում Ֆրանսիայի նախագահին և նրա կնոջն ընդունել են Իսպանիայի թագավոր Ֆելիպե VI-ը և թագուհի Լետիցիան։
Չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ օդանավի երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է, որը դանակահարել է կապիտանին և փորձել է կործանել ինքնաթիռը նախքան ուղևորների կողմից միջամտությունը։